Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007

Պնեվմոցիստոզը հայաստանում

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii  միաբջիջը,  պայմանական  ախտածին մանրէներից է եւ առողջ մարդու համար վտանգավոր չէ, սակայն թույլ իմունային համակարգ ունեցողների մոտ (անբավարար սնուցվող նորածիններ,  իմունային անբավարարությամբ մեծահասակներ,արյան  համակարգի  հիվանդություններով եւ այլ իմունադեֆիցիտներով տառապողներ, ինչպես նաեւ իմունասուպրեսիվ թերապիա ստացողներ) կարող է առաջացնել հիվանդություն:

 

Հայաստանում առաջին անգամ կատարվել է պնեւմոցիստոզի շճաբանական հետախուզություն,  որոշվել է առողջ մանուկների եւ մեծահասակների  շճաբանական  ախտահարվածությունը  եւ սահմանվել համաճարակաբանական օրինաչափությունները:

 

Կատարվել է  նաեւ  ՀՀ  տարածքի  բժշկաաշխարհագրական քարտեզագրում:

 

Առաջին անգամ որոշվել է պնևմոցիստոզի դերը Հայաստանի Հանրապետության  տարածաշրջանային  ինֆեկցիոն պաթոլոգիայում եւ նրա նշանակությունը մանուկների եւ մեծահասակների տարբեր պաթոլոգիաներում:

 

Պնևմոցիստոզի հարուցիչի տարածվածությունն առողջ բնակչության շրջանում բացահայտելու համար իմունաֆերմենտային

քննության մեթոդով որոշվելեն IgG մասնահատուկ հակապնևմոցիստային հակամարմինները, որոնք առաջանում են մակրոօրգանիզմի եւ հարուցիչի շփումից:

 

Տարբեր կոնտինգենտի հիվանդների մոտ շճաբանական ախտահարվածությունը որոշվել է ինչպես IgG, այնպես էլ IgM մասնահատուկ հակապնևմոցիստային հակամարմինների առկայությամբ:

 

Հետազոտության արդյունքներն են`

 

  • պնևմոցիստոզի լայն տարածվածությունը ՀՀ առողջ բնակչության շրջանում,
  • տարբեր  հիվանդությունների  ժամանակ  վարակակրության եւ ինֆեկցիայի գաղտնի ձեւերի գերակշռումը,
  • պնեւմոցիստոզով հիվանդացության բարձր ռիսկի խմբերի առկայությունը տարբեր էթիոլոգիայով իմունաանբավարարությամբ անձանց մոտ:

 

Հետազոտության տվյալների հիման վրա մշակվել են պնևմոցիստոզի կանխարգելման միջոցառումներ,  ինչպես  նաեւ 

առաջարկվել եւ նեդրվել  է  ՀՀ–ում շճաբանական   ախտորոշման մեթոդը  վերջինիս վաղաժամ  հայտնաբերման  եւ  տարածման կանխման նպատակով:

 

Պնևմոցիստոզը «կազմակերպված» մանկական կոլեկտիվներում

 

Պնևմոցիստոզի ժամանակ վարակային պրոցեսի հիմնական ձև է հանդիսանում  հարուցիչի կրությունը առանց կլինիկական

դրսևորումների: Պնևմոցիստակրողները հանդիսանում են թաքնված վարակի աղբյուր, հատկապես փակ «կազմակերպվածե կոլեկտիվներում:

 

Վարակային պրոցեսի ձևն և բնույթը  որոշելու  նպատակով կատարվել  են  երեխաների  հետազոտություններ  «կազմակերպվածե

 

բաց և փակ կոլեկտիվներում` հիմնական խումբ (205  երեխա) ինչպես նաև  «չկազմակերպված»  երեխաներ,  որոնք  կազմել  են ստուգիչ խումբը (71  երեխա): Շճաախտահարվածությունը որոշվել է IgG  դասի մասնահատուկ հակամարմինների առկայությամբ:

 

 

Նկար 1. P.carinii հանդեպ տարբեր տիտրերով IgG  դասի հակամարմինների հայտնաբերման հաճախականությունը

«կազմակերպված» և  «չկազմակերպված» երեխաների շրջանում:

 

Մանկական փակ կոլեկտիվներում շճադրականները կազմել են 81,1±4,13% (t=2,7), բաց տիպի կոլեկտիվներում IgG հակամարմիններով երեխաների տեսակարար կշիռը կազմել է 76,5±3,95% (t=2,1):  Ստուգիչ խմբում շճադրական անձանց թիվը չի գերազանցել 61,9±5,76%, ընդ որում բաց կոլեկտիվների «կազմակերպված» երեխաների շրջանում և ստուգիչ խմբում

գերակշռում էին հակամարմինների ցածր տիտրերով երեխաներ (54,7±3,11% և  58,8±6,46%  համապատասխանաբար), իսկ մանկատան շճադրական երեխաների շրջանում` IgG հակամարմինների միջին և բարձր տիտրերով անձիք (համապատասխանաբար 50,7±5,27% Ռ 27,4±4,7%) (նկար 1):

 

Այսպիոսվ  մեր  հետազոտությունների  արդյունքները  ցույց  են տալիս  P.cariniiով   առավել  բարձր  ախտահարվածություն մանկական փակ տիպի «կազմակերպվածե կոլեկտիվներում, ինչը համընկմում է Ռուսաստանում կատարված հետազոտությունների տվյալների հետ (Рябцева В.А., 1973;  Рыбалкина Т.Н., 2000;  Каражас Н.В., 2002):

 

Շճաախտահարվածության որևիցե առանձնահատկություն ըստ սեռի չի նկատվել: 276 հետազոտված երեխաների շրջանում հայտնաբերվել է 73,5±3,8%  IgGշճադրական երեխաներ և 75±3,6% աղջիկներ:

 

Վարակի աղբյուր կարող են լինել ինչպես երեխաները, այնպես էլ բուժանձնակազմը: Մանկատան 23 աշխատակիցներից հետազոտման ժամանակ հայտնաբերվել է 14 (60,8±10,2%) պնևմոցիստակրող:  P.carinii   հանդեպ  հակամարմինների  տիտրերը

բաշխվել  հետևյալ  կերպ.  ցածր  տիտրեր`  60,8±10,2%  (14   մարդ),միջին` 39,1±10,2% (9 մարդ), բարձր` 30,4±9,59% (7 մարդ):

 

Այսպիսով, ստացված արդյունքները հիմնավորում են պնևմոցիստոզի հանդեպ բուժանձնակազմի պարբերական հետազոտությունների անհրաժեշտությունը և ևս համընկնում այլ հետազոտողների տվյալների հետ (Рябцева  В.А.,  1973;   Иваненко И.П., 1986;  Рыбалкина Т.Н., 2000;  Каражас Н.В., 2002 ):

 

Պնևմոցիստոզի շճաբանական հետախուզությունը առողջ մեծահասակ բնակչության շրջանում:

 

Հետազոտվել են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում բնակվող 16 70 և բարձր տարեկան անձանց (650 մարդ) արյան սիճուկները:

 

Միջինում P.carinii  հանդեպ IgG  դասի հայտնաբերված հակամարմինները կազմել են 68,9±1,81% և տատանվել են 60±6,60% Կոտայքի մարզում մինչև 79,2±5,57% Վայոց Ձորում (նկար 2):

 

Կատարվել է նաև բժշկաաշխարհագրական քարտեզագրում (նայիր քարտեզ), որն անցկացվել է P.carinii  շճաախտահարվածության միջին    (60±6,6%    –  65,4±4,6%)    և    բարձր    (71,9±5,95%    –

79,2±5,57%) ցուցանիշների հիման վրա:

 

 

Նկար 2. IgG  (%) դասի հակամարմինների հայտնաբերում ՀՀ առողջ բնակչության շրջանում:

 

 

 -- зона средней серопораженности

 -- зона высокой серопораженности

 

Քարտեզ. ՀՀ առողջ բնակչության շրջանում շճաախտահարվածության գոտիներ:

 

P.carinii  հանդեպ IgG  դասի հակամարմինների բախշումը կատարվել նաև տարբեր տարիքային խմբերում (աղյուսակ 1):

 

Այսպիսով շճաբանական հետախուզությունը հայտնաբերել է P.cariniiով բարձր շճաախտահարվածություն ՀՀ առողջ բնակչության շրջանում` Երևան քաղաքում  այն կազմել է 65,4%, իսկ Հայաստանում`

70,5%:

 

Համեմատության համար նկարներ 3 և 4 բերված են Ռուսաստանում և ԱՊՀ որոշ երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում պնևմոցիստոզի տարածվածության ցուցանիշները:

 

Աղյուսակ 1. P.carinii  հանդեպ IgG դասի հակամարմինների հայտնաբերում տարբեր տարիքի անձանց մոտ

 

 

Տարիքային խմբեր

 Հետազոտվածների

քանակ 

 

Շճադրականների քանակ

Բաձարցակ թիվ

%

Մինչև 1 տարեկան

43

31

72±6,84

1 3 տարեկան

49

31

63,2±6,88

3 6տարեկան

96

76

79±4,16

7 15տարեկան

88

67

76,2±4,5

Ընդհամենը` 015

տարեկան

 

276

205

74,3±2,63

16-19  տարեկան

130

98

75,4±4,35

20-29  տարեկան

89

56

62,9±5,12

30-39  տարեկան

82

56

68,3±5,14

40-49  տարեկան

109

58

53,2±4,78

50-59 տարեկան

69

46

66,6±5,68

60-69 տարեկան

98

70

71,4±4,56

70 և բարձր

73

64

87,7±3,84

Ընդհամենը` 1670

տարեկան և բարձր

 

650

448

68,9±1,81

Ընդհամենը` 070

տարեկան և բարձր

 

926

653

70,5±1,49

 

 

 

Նկար 3. Պնևմոցիստոզի տարածվածությունը Երևանում և Ռուսաստանի որոշ քաղաքներում:

 

 

Նկար 4. Պնևմոցիստոզի տարածվածությունը Հայաստանում և ԱՊՀ որոշ երկրներում:

 

Պնևմոցիստոզի շճաբանական հետախուզությունը տարբեր կոնտինգենտի հիվանդների շրջանում 

 

Շճաբանական  հետազոտության արդյունքները  հիվանդ  երեխաների շրջանում:Արդի պայմաններում   պնևմոցիստոզի   դրսևորումները բազմատեսակ  են`  անախտանիշ  կրությունից  մինչև  ծանր թոքաբորբեր: Հաճախակի  պնևմոցիստային թոքաբորբը  նմանվում սուր ռեսպիրատորվիրուսային վարակին, բրոնխիտին և շնչառական ուղիների այլ վարակներին: Այս հիվանդությունների էթիոլոգիայում P.carinii  դերը պարզելու նպատակով կատարվել են հետազոտություններ տարբեր       ախտորոշումներով հիվանդ երեխաների շրջանում: Որոշվել են ինչպես IgG  դասի, այնպես էլ IgM դասի հակապնևմոցիստային հակամարմիններ:

 

Հետազոտության արդյունքներն են` P.carinii  հանդեպ IgG  դասի հակապնևմոցիստային հակամարմիններ հայտնաբերվել են 92,7±2,48% (t=4,8) 102  հետազոտված երեխաների մոտ, իսկ IgM  հակամարմիններ`72,7±4,28% (t=4,8)  դեպքում  (80 երեխա), ընդ որում  համեմատման խմբում դիտարկվել է այդ ցուցանիշների ավելի ցածր տոկոսներ` IgG`60±6,3% (36 երեխա) և IgM`  36,7±6,2% (22 երեխա):

 

Աղյուսակ 2. Հետազոտված երեխաների տարիքային կազմի բնութագիր

 

Հետազոտվածների

տարիքը

 

 Ստուգիչ խումբ

(տ = 60)

 

Հիմնական խումբ

(տ = 110)

 

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

Մինչև 1 տարեկան

16

  26,7

49

44,5

1 3տարեկան

15

25

27

24,5

3 6տարեկան

14

  23,3

15

13,6

7 15 տարեկան

15

25

19

17,3

 

Աղյուսակ 3. Իմունաֆերմենտային քննության եթոդով IgG և IgM հակապնևմոցիստային հակամարմինների հայտնաբերում հիվանդ երեխաների տարբեր տարիքային խմբերում:

 

 


Տարիք

 Հետազոտված է

 

 

Հետ-րի

քանակ

 

Դրանցից դրական արդյունքով

IgG

հակամարմիններ 

IgM  հակամարմիններ 

 Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

Մինչև 1 տարեկան

49

47

95,9

41

83,7

1-3 տարեկան

27

25

92,6

19

70,4

3-6  տարեկան

15

13

86,7

8

53,3

7-15 տարեկան

19

17

89,5

12

63,1

 

Նկար 6ում ներկայացված են տարբեր ախտորոշումներով հիվանդ երեխաների և ստուգիչ խմբում իմունաֆերմենտային քննության հետազոտության  տարիքային համեմատական բախշման արդյունքները:

 

 

Նկար 6. Պնևմոցիստոզի վերաբերյալ իմունաֆերմենտային քննության համեմատական բախշման արդյունքների տվյալները հիվանդ և ստուգիչ խմբերի երեխաների շրջանում` կախված տարիքից:

 

Հետազոտվող հակամարմինների ախտորոշիչ տիտրերի (IgG.ձածր` 1:20,  միջին` 1:200  և բարձր` 1:2000;  IgM.  միջին` 1:200, բարձր`1:2000)  բախշման վերլուծությունը ըստ տարիքային խմբերի ևս հայտնաբերեց մի շարք առանձնահատկություններ, որոնք ներկայացված են աղյուսակ 4ում:

 

Հետազոտության արդյունքների վերլուծությունը ըստ սեռի չի հայտնաբերել հավաստի տարբերություններ:

 

Աղյուսակ 4. P.carinii  հանդեպ IgG  և IgM  դասի հակամարմինների ախտորոշիչ տիտրերի հայտնաբերում հիվանդ երեխաների շրջանում

 

 

Տարիք

 

Հետազոտված է

Հետազոտվածների քանակ

Դրանցից դրական արդյունքով` ըստ տիտրերի

Ig դասի հակամարմիններ

IgM դասի հակամարմիններ

1:20

1:200

1:2000

1:200

1:2000

 

Բաց-կ թիվ

 

%

 

Բաց-կ թիվ

 

%

 

Բաց-կ թիվ

 

%

 

Բաց-կ թիվ

 

%

 

Բաց-կ թիվ

 

%

 

Մինչև

1 տարե-

կան

 

 

49

 

29

 

59,2

 

18

 

36,7

 

 

 

25

 

51

 

16

 

32,

6

1—3

տ.

27

14

51,8

11

40,7

8

29,6

11

40,

7

3—6

տ.

 

15

 

7

 

46,6

 

4

 

26,6

 

2

 

13,3

 

5

 

33,3

 

3

 

20

7—15

տ.

 

19

 

6

 

31,6

 

8

 

42,1

 

3

 

15,8

 

9

 

47,4

 

3

15,

8

 

Աղյուսակ  5. Շճաախտահարվածության արդյունքները ըստ սեռի հիվանդ երեխաների շրջանում

 

 Սեռ

 Հետ-րի

քանակ

 

IgG դասի

հակամարմիններ 

IgM դասի

հակամարմիններ 

 

 

 

Բաց-կ

թիվ 

 

%

t

 

Բաց-կ

թիվ 

 

%

t

Տղաներ 

62

58

93,5

3,4

47

75,8

3,8

Աղջիկներ

48

44

91,6

2,7

33

68,7

2,9

 

t — համեմատում ստուգիչ խմբի հետ

 

Շճաբանական հետազոտության արդյունքները արյան համակարգի հիվանդությամբ հիվանդների շրջանում

 

Հայտնի է, որ երկարատև իմունասուպրեսիվ թերապիա ստացող արյան համակարգի պաթոլոգիայով հիվանդների մոտ հաճախակի են զարգանում իմունաանբավարարություններ, որոնց ֆոնի վրա բարձրանում է պայմանականախտածին մանրէներով, մասնավորապես,   պնևմոցիստաներով, հարուցված վարակների զարգացումը:

 

Լիմֆոպրոլիֆերատիվ  հիվանդություններին  բնորոշ  է իմունային համակարգի Ձլիմֆոցիտար օղակի խանգարում: Իմունաանբավարարային վիճակ կարող է զարգանալ է նաև Ձբջջային իմունիտետը ընկճող դեղերով բուժման արդյունքում (ցիկլոսպորին A,գլյուկոկորտիկոիդներ, ֆլյուդարաբին):

 

Այդ իսկ պատճառով պրակտիկ և գիտական հետաքրքրություն է ներկայացնում թոքերի ախտահարումներով արյան համակարգի պաթոլոգիայով  հիվանդների  շճաբանական  հետազոտությունը P.carinii  ախտածնական դերը պարզելու նպատակով: Նկար 7ում ներկայացված են հիվանդ երեխաների և մեծահասակների պնևմոցիստոզի     վերաբերյալ     իմունաբանական     հետազոտման

արդյունքները:

 

Ըստ  հետազոտման  արդյունքների  P.carinii   հանդեպ  տարբեր ախտորոշիչ տիտրերով IgG  դասի հակամարմիններ հայտնաբերվել են 88,9±3,04% (t=4) հիվանդների մոտ (95 մարդ), IgM հակամարմիններ` 64,5±4,6% (t=4) մոտ:

 

Աղյուսակ 6ում ներկայացված է հիմնական և ստուգիչ խմբերի հետազոտված երեխաների տարիքային կազմը:

 

 

Նկար 7. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքները արյան համակարգի հիվանդությամբ հիվանդների և ստուգիչ խմբերում:

 

Աղյուսակ 6.Հետազոտված երեխաների տարիքային կազմի բնութագիր

 

 

 Հետ-րի տարիք

 Ստուգիչ խումբ

(տ = 44) 

 

Հիմնական խումբ

 (տ = 45)

Բաց-կ թիվ 

%

Բաց-կ թիվ 

%

1 3  տարեկան 

15

34,1

12

26,7

3 6  տարեկան 

14

31,8

14

31,1

7 15  տարեկան 

15

34,1

19

42,2

 

Աղյուսակ  7ում  ներկայացված է շճաախտահարվածության տարիքային բաշխումը երեխաների շրջանում:

 

Աղյուսակ 7. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության արդյունքների բաշխումը արյան համակարգի հիվանդություններով երեխաների տարբեր տարիքային խմբերում 

 

 

 

 

Տարիք 

Հետազոտված է

 

 

 

Հետ-րի

քանակ

 

Դրանցից դրական արդյունքով` ըստ

տիտրերի

 

IgGդասի հակամարմիններ

IgM  դասի հակամարմիններ

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

1—3

տարեկան

 

12

 

11

91,

 

6

 

8

 

66,7

3—6

 տարեկան

 

14

 

12

85,

 

7

 

9

 

64,3

7—15

տարեկան

 

19

 

19

 

100

 

16

 

84,2

 

Ինչպես երևում է աղյուսակից առավել բարձր դրական արդյունքներ  հայտնաբերված  են  կյանքի  առաջին  տարվա  և  715 տարեկան երեխաների շրջանում:

 

Նկար 8ում ներկայացված է հակապնևմոցիստային IgG  և IgM հակամարմինների տարիքային բաշխումը հիվանդ և ստուգիչ խմբերի երեխաների շրջանում:

 

Աղյուսակ 8ում ներկայացված են այս կոնտինգենտի հետազոտվող երեխաների շրջանում հայտնաբերված հակամարմինների տարբեր ախտորոշիչ տիտրերի բաշխումը:

 

 

 

Նկար 8. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքների համեմատական բաշխումը արյան համակարգի հիվանդությամբ հիվանդ և ստուգիչ խմբերի երեխաների շրջանում:

 

Աղյուսակ 8. P.carinii  հանդեպ IgG  և IgM դասի հակամարմինների տարբեր ախտորոշիչ  տիտրերի բաշխումը արյան իվանդություններով երեխաների շրջանում

 

 

 

Տարիք

Հետազոտված է

 

Հետ-րի

քանակ

 

 

Դրանցից դրական արդյունքով` ըստ տիտրերի

IgG դասի հակամարմիններ IgM  դասի հակամարմիններ

1:200

1:2000

1:200

1:2000

 

Բաց-կ թիվ 

%

Բաց-կ թիվ 

%

Բաց-կ թիվ 

%

Բաց-կ թիվ 

%

 

1-3  տ.

12

3

25

4

33,3

 

3-6  տ.

14

4

28,6

9

64,3

 

7-15 տ.

19

7

36,8

14

73,7

6

31,6

 

 

Այսպիսով հայտնաբերված է P.cariniiով բարձր շճաախտահարվածություն  արյան  համակարգի  հիվանդություններով

երեխաների շրջանում, ինչը վկայում է կատարված հետազոտությունների նշանակության մասին:

 

P.cariniiով   շճաախտահարվածությամբ  վերլուծությունը  ըստ սեռի նույնպես չի հայտնաբերել որևիցե հավաստի տարբերություններ:

 

Աղյուսակ 9. Արյան համակարգի հիվանդություններով երեխաների շճաախտահարվածությունը ըստ սեռի

 

Սեռ

 

 

Հետ-րի

քանակ

 

Igդասի հակամարմիններ

IgM  դասի հակամարմիններ

 

Բաց-կ թիվ

%

t

Բաց-կ թիվ

%

t

Տղաներ

24

22

91,7

3,2

17

70,

8

3,2

Աղջիկներ

21

20

95,2

4,1

16

76,

2

3,8

 

t — համեմատում ստուգիչ խմբի հետ

 

Ստորև  բերված  են  արյան  համակարգի  հիվանդություններով մեծահասակ անձանց պնևմոցիստոզի շճաբանական հետազոտության արդյունքները:

 

Աղյուսակ 10. Հետազոտված մեծահասակների տարիքային կազմի բնութագիր

 

Հետազոտվածների տարիք 

Ստուգիչ խումբ

(տ = 70)

         Հիմնական խումբ

(տ = 62)

 

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

16-29   տարեկան

24

34,3

11

17,7

30-49   տարեկան

33

47,1

16

25,8

50  տարեկան և

 բարձր

 

13

 

18,6

 

35

 

56,4

 

Աղյուսակ 11 ներկայացված է IgG  և IgM  դասերի մասնահատուկ հակապնևմոցիստային հակամարմինների տարիքային բաշխումը:

 

Աղյուսակ 11. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության արդյունքների բաշխումը արյան  համակարգի հիվանդություններով մեծահասակների տարբեր տարիքային խմբերում

 

 

 

 

 

 

Տարիք 

Հետազոտված է

 

 

Հետ-րի քանակ     

Դրանցից դրական արդյունքով

 

IgG դասի հակամարմիններ 

IgM  դասի հակամարմիններ 

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

16-29

տարեկան

 

11

 

7

 

63,6

 

5

 

45,4

30-49

տարեկան

 

16

 

11

 

68,7

 

9

 

56,2

50

տարեկան

և բարձր

 

35

 

35

 

100

 

24

 

68,6

 

Ինչպես երևում է աղյուսակից IgG դասի հակամարմիններ հայտնաբերված են 85,5±4,47% (t=3,6) հետազոտվածների  շրջանում, իսկ IgM` 61,3±6,18% (t=3,6) դեպքերում:

 

Հետաքրքրություն է ներկայացնում նաև այս կոնտինգենտի հիվանդների պնևմոցիստոզի  իմունաբանական հետազոտության

արդյունքների համադրումը հիմնական և ստուգիչ խմբերում, որը պատկերված է նկար 9ում:

 

 

Նկար 9. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքների համեմատական բաշխումը արյան համակարգի հիվանդությամբ հիվանդ և ստուգիչ խմբերի մեծահասակների շրջանում:

 

Աղյուսակ 12ից, որտեղ ներկայացված են ախտորոշիչ տիտրերի բաշխումը հետազոտվող խմբում, երևում է, որ IgG հակամարմինների բարձր տիտրեր հայտնաբերված չեն արյան պաթոլոգիայով մեծահասակների  որևիցե  տարիքային  խմբում,  ցածր  տիտրերը (միջինում` 48,4±6,34%) գերակշռում էին 50 տարեկան և բարձր տարիքային խմբում, իսկ 1649 տարեկան հիվանդների շրջանում ցածր և միջին տիտրերը բաշխվել են գրեթե հավասարաչափ միջին տիտրերի աննշան   գերակշռումով   1629   տարեկանների   շրջանում   և   ցածր տիտրերի` 3049 տարիքային խմբում:

 

IgM դասի մասնահատուկ հակապնևմոցիստային հակամարմինները միջինում հայտնաբերված են 45,2±6,3% և 16,1±4,7%

դեպքերում:

 

Աղյուսակ 12. P.carinii հանդեպ IgG և IgM դասի հակամարմինների տարբեր ախտորոշիչ տիտրերի բաշխումը արյան հիվանդություններով մեծահասակների շրջանում

 

 

 

Տարիք
Հետազոտված է

 

Հետ-րի քանակ
 Դրանցից դրական արդյունքով`ըստ տիտրերի

Igդասի հակամարմիններ

IgM դասի հակամարմիններ

1:20

1:200

1:2000

1:200

1:2000

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

16-29  տ

11

3

27,3

4

36,4

4

36,4

-

-

30-49  տ

16

6

37,5

5

31,2

6

37,5

4

25

50տ և

բարձր

 

35

 

21

 

60

 

14

 

40

 

 

 

18

 

51,4

 

6

 

17,1

 

Շճաբանական հետազոտությունը չի հայտնաբերել որևիցե սեառյին առանձնահատկություններ (աղյուսակ 13):

 

Աղյուսակ 13. Արյան համակարգի հիվանդություններով մեծահասակների շճաախտահարվածությունը ըստ սեռի

 

 

 Սեռ

Հետ-րի քանակ

IgG  դասի հակամարմիններ

IgM  դասի հակամարմիններ

Բաց-կ թիվ

 

%

 

t

Բաց-կ թիվ

 

%

 

t

Տղամարդիկ

36

31

86,1

2,7

22

61,1

2,6

Կանայք

26

22

84,6

2,4

16

61,5

2,5

 

t — համեմատում ստուգիչ խմբի հետ

 

Այսպիսով, երեխաների և մեծահասակների շրջանում պնևմոցիստոզի վերաբերյալ իմունաբանական հետազոտության արդյունքները հիմնավորում են արյան համակարգի հիվանդություններով անձանվ մոտ պնևմոցիստային թոքաբորբի կանխարգելման անհրաժեշտությունը:

 

Աղյուսակ 14. Տուբերկուլոզով հիվանդ հետազոտված անձանց տարիքային կազմի բնութագիր

 

 

Հետազոտվածների տարիք 

 

Ստուգիչ խումբ

 

Հիմնական խումբ
Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

16-39  տարեկան

24

34,3

35

38

30-49տարեկան

33

47,1

41

44,5

50 =>

13

18,6

16

17,4

 

Հայաստանի Հանրապետությունում ներկա անբարենպաստ սոցիալտնտեսակաան և բնապահպանական պայմաններում նկատվում է տուբերկուլոզով հիվանդացության և դրանից մահացության  ամենամյա  աճ:  Նկատվում  է  տուբերկուլոզային պրոցեսի ծանրացման արտահայտված միտում` թոքերի սուր հարաճուն ախտահարումներ (կազեոզ թոքաբորբ), դեղորայքակայուն ձևերով հիվանդների աճ, երկրորդային իմունաանբավարարության ձևավորում և տուբերկուլոզի քրոնիկական ընթացքի զարգացում:

 

Հաշվի  առնելով  վերը  նշվածը  ՀՀում  առաջին  անգամ կատարվել են հետազոտություններ տուբերկուլոզով հիվանդների շրջանում պնևմոցիստոզի տարածվածությունը որոշելու նպատակով:

 

Նկար  10ում  ներկայացված  են  պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքները տուբերկուլոզով հիվանդների և ստուգիչ խմբերում:

 

Աղյուսակ 15ում արտացոլված են պնևմոցիստոզի իմունաբանական քննության արդյունքները տուբերկուլոզով հիվանդ

անձանց տարբեր տարիքային խմբերում:

 

 

Նկար 10. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքները տուբերկուլոզով հիվանդների և ստուգիչ խմբերում:

 

Աղյուսակ 15. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության արդյունքների բաշխումը տուբերկուլոզով հիվանդ անձանց տարբեր տարիքային խմբերում

 

 

 

 

Տարիք
Հետազոտված է

 

 

 Հետ-րի քանակ 

Դրանցից դրական արդյունքով

IgG  դասի հակամարմիններ

IgM դասի հակամարմիններ

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

16-30  տ

35

27

77,1

21

60

30-49  տ

41

34

82,9

27

65,8

50 =>

16

15

93,7

13

81,2

 

Նկար 10ում պատկերված է պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքների համեմատական բաշխումը տուբերկուլոզով հիվանդ և ստուգիչ խմբերի անձանց շրջանում:

 

Աղյուսակ 16ում ներկայացված է տուբերկուլոզով հիվանդների շրջանում հակապնևմոցիստային հակամարմինների տարբեր

ախտորոշիչ տիտրերի առկայությունը:

 

Ըստ սեռային հատկանիշի վերլուծության արդյունքները ներկայացված են աղյուսակ 17ում:

 

 

Նկար 10. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքների համեմատական բաշխումը

տուբերկուլոզով հիվանդ և ստուգիչ խմբերի շրջանում:

 

Աղյուսակ 16. P.carinii  հանդեպ IgG  և IgM դասի հակամարմինների տարբեր ախտորոշիչ  տիտրերի բաշխումը

տուբերկուլոզով հիվանդ անձանց շրջանում

 

 

Տարիք

Հետազոտված է

 

 Հետ-րի քանակ

Դրանցից դրական արդյունքով` ըստ տիտրերի

 

IgG դասի հակամարմիններ

IgM դասի հակամարմիններ

1:20

1:200

1:2000

1:200

1:2000

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

16-

30

 

35

 

15

 

42,8

 

7

 

20

 

5

 

14,3

 

12

 

34,3

 

9

 

25,7

30-

49

 

41

 

18

 

43,9

 

9

21,

9

 

6

 

14,6

 

19

 

46,3

 

8

 

19,5

 

50=

> 

 

16

 

8

 

50

 

4

 

25

 

3

 

18,7

 

8

 

50

 

5

 

31,2

 

Աղյուսակ 17. Տուբերկուլոզով հիվանդների P.cariniiով շճաախտահարվածությունը ըստ սեռի

 

 

 

Սեռ 

 

Հետ-րի քանակ

IgG  դասի հակամարմիններ

 IgM  դասի հակամարմիններ

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Տղամարդիկ

53

44

83

35

66

Կանայք 

39

32

82

26

66,6

 

t — համեմատում ստուգիչ խմբի հետ

 

Այսպիսով, տուբերկուլոզի սուր հարաճուն ձևերով հիվանդների հետազոտության արդյունքների վերլուծությունը վկայում է P.carinii հետ վերջինիս բավականին հաճախ ասոցիացիայի մասին:

 

Մեր աշխատանքում կատարվել են նաև բուժանձնակազմի և պացիենտների դերի` որպես վարակի աղբյուր, համեմատական հետազոտություններ:

 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բուժաշխատողները  ևս  ներգրավված  են  պնևմոցիստոզի  էպիդեմիկ

պրոցեսում:

 

Պնևմոցիստոզի ուսումնասիրությունը առավել արդիականացել ՄԻՎվարակի համաճարակի ժամանակաշրջանում: Տարբեր հետազոտողների տվյալներով ՁԻԱՀի ժամանակ թոքային հիվանդությունների կառուցվածքում պնևմոցիստային թոքաբորբի տեսակարար կշիռը կազմում է մինչը 60%, ընդ որում այն մոտ 20% ՁԻԱՀով հիվանդների մահվան պատճառ է հանդիսանում:

 

Ստորև  ներկայացված  են  ՄԻՎվարակակիրների և  ՁԻԱՀով հիվանդների պնևմոցիստոզի շճաբանական   հետազոտությունների

արդյունքները:

 

 

Նկար 11. Պնևմոցիստոզի իմունաֆերմենտային քննության արդյունքների համեմատական բաշխումը տուբերկուլոզով հիվանդների, բուժանձնակազմի և համեմատման` ստուգիչ խմբում:

 

Աղյուսակ 18. Հետազոտված անձանց տարիքային կազմի բնութագիր

 

 

Հետազոտվածների տարիք

 Ստուգիչ խումբ

(տ = 25)

Հիմնական խումբ

(տ = 25)

Բաց-կ թիվ

%

Բաց-կ թիվ

%

20 - 29 տարեկան

11

44

11

44

30 39 տարեկան

8

32

8

32

40 49  տարեկան

6

24

6

24

 

 

Նկար 12. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության արդյունքները ՄԻՎվարակակիրների և ՁԻԱՀով հիվանդների և համեմատման (ստուգիչ) խմբերում:

 

Աղյուսակ 19. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքների բաշխումը ՄԻՎվարակակիրների և ՁԻՔՀով հիվանդների տարբեր տարիքային խմբերում

 

 

 

 

 

Տարիք

 Հետազոտված է

 

Հետրի քանակ

 Դրանցից դրական արդյունքով

IgG  դասի հակամարմիններ 

IgM դասի հակամարմիններ 

Բաց-կ թիվ 

%

Բաց-կ թիվ 

%

20-29 տ

11

8

72,7

4

36,4

30-39 տ

8

7

87,5

5

62,5

40-49 տ

6

6

100

5

83,3

 

 

 

Նկար 13. Պնևմոցիստոզի իմունաբանական քննության հետազոտության արդյունքների համեմատական բաշխումը ՄԻՎվարակակիրների և ՁԻՔՀով հիվանդների տարբեր տարիքային խմբերում:

 

Աղյուսակ 20. P.carinii  հանդեպ IgG  և IgM դասի հակամարմինների տարբեր ախտորոշիչ  տիտրերի բաշխումը ՄԻՎվարակակիրների և ՁԻՔՀով հիվանդների տարբեր տարիքային խմբերում:

 

 

Տարիք

Հետազոտված է

 

 Հետ-րի քանակ

Դրանցից դրական արդյունքով` ըստ տիտրերի

 IgG դասի հակամարմիններ

IgM  դասի հակամարմիններ

1:20

1:200

1:2000

1:200

1:2000

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

 

20-29

 

11

 

8

 

72

 

1

 

9,1

 

 

 

7

 

63

 

3

 

27

 

30-39

 

8

 

7

 

87

 

2

 

25

 

 

 

4

 

50

 

 

40-49

6

6

100

4

66

3

50

 

Աղյուսակ  21.  ՄԻՎվարակակիրների  և  ՁԻԱՀով  հիվանդների P.cariniiով շճաախտահարվածությունը ըստ սեռի


 

 

Սեռ 

 

Հետ-րի քանակ 

IgG  դասի հակամարմիններ

IgM  դասի հակամարմիններ

Բաց-կ թիվ

 

%

Բաց-կ թիվ

 

%

Տղամարդիկ

14

12

85,7

8

57,1

Կանայք

11

9

81,8

6

54,4

 

t — համեմատում ստուգիչ խմբի հետ

 

Հեղինակ. Մ.Մեյմարյան, Վ.Դավիդյանց
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 No. 3, 2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուսանող երիտասարդության ապրելակերպը

Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Հարավային կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիր Ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 3-ին  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում

Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի  5-րդ փուլի, ՀԿԹՀԾ-  5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Համալսարանական կլինիկաներում առաջնային եվ մասնագիտացված բուժօգնության կազմակերպման նոր մոդելի գիտական հիմնավորումը

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր  կազմում  ունի  բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Բոտուլիզմի դեպքեր Հայաստանում

Մեթոդական ցուցումներ`

Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների  կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Տարեցների եվ ծերերի առողջական վիճակի որոշ ցուցանիշների սոցիալ-հիգիենիկ գնահատականը եվ բժշկասոցիալական օգնության կազմակերպման բարելավման ուղիները

Սկսած  20-րդ  դարի 2-րդ կեսից երկրագնդի  բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է  որպես «բնակչության  ծերացում»,  որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Հայաստանի հանրապետությունում բոտուլիզմի հեատազոտության մասին

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը

Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է  նույնիսկ ունենալ մահվան ելք...

Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և տեղեկատվական մոնիտորինգային համակարգի մշակումը

Վնասվածքը ֆիզիկական խեղում  է, որը տեղի  է ունենում,երբ   մարդու  մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ

Նախաբան

Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային  հիվանդությունները  մնում  են  լայնորեն տարածված...

Ընտանեկան բժշկության կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական

օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե  առաջնային  հարց...

Տեղեկատվություն հանրապետությունում տուլարեմիայի համաճարակային իրավիճակի /2006-2007անցած 5 ամսվա/ և տուլարեմիայի դեմ իրականացված կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

Տուլարեմիան  հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:

Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Ծխախոտի շրջանառությունը կարգավորող Հայաասստանի Հանրապետության օրենսդրության համակողմանի վերլուծության հաշվետվություն

Հաշվետվությունը պատրաստեցին.

Հայաստանի  Հանրապետության   առողջապահության  նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ  Առողջապահության ազգային  ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»

Նախաբան

Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Arc Viev GIS Համակարգչային ծրագրի կիրառումը համաճարակաբանական գործառույթներում

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Հայաստանի Հանրապետությունում առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի արագ գնահատման և հակազդման արդյունքները.

Հաշվի առնելով առավել խոցելի և  առավել վտանգի ենթարկված դեռահասների ու  երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն  տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ